ՀՀ-ում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր չեն արձանագրվել. ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում արհեստական հավկիթների արտադրության և վաճառքի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Անդրադառնալով խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում հնչեցրած ահազանգին՝ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և պետական մյուս ծառայությունները չեն արձանագրել ՀՀ տարածքում արհեստական հավկիթների վաճառքի փաստեր, Հայաստանում գրանցված չէ արհեստական հավկիթներ արտադրող որևէ կազմակերպություն:

«Շատ խիստ կասկածում եմ, որ արտադրողներ լինեն: Եթե անգամ լինեն՝ վաղ թե ուշ կիմանանք այդ մասին: Կարծում եմ՝ մեր շուկայում արհեստական հավկիթ գոյություն չունի»,-ասաց Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ սննդային հավկիթ ընդհանրապես չի ներկրվում Հայաստան: Ներմուծվում են միայն ինկուբացիոն ձվեր, այն էլ՝ պարտադիր և խիստ վերահսկողությամբ: Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ սննդային և ինկուբացիոն հավկիթներն արտաքնապես շատ դժվար է զանազանել, սակայն ՍԱՏՄ-ն փաստաթղթերին և առևտրային արժեքներին ծանոթանալու միջոցով վերահսկում է ներմուծումը:

ՍԱՏՄ-ի ղեկավարի տեղակալը փոխանցեց, որ Սուրբ Զատիկից առաջ բոլոր խանութներին հրահանգավորվել է խստորեն հետևել հավկիթների պիտակավորմանը, դրանց վրա արտադրության ժամկետների առկայությանը և պահեստավորման պայմանների պահպանմանը:

Ավելի վաղ Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին խանութներում արհեստական հավկիթների վաճառքի մասին:

 

Հայերեն

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով

Սպորտային մարմնամարզության հավաքականը հավաք է անցկացնում Գերմանիայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա

Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոն

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը