Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած նախագիծը՝ «Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հանդիսանում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-406-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում՝ պայմանավորված ռազմական նշանակության ապրանքի պետական փորձարկման համար անհրաժեշտ քանակի ֆինանսավորման իրավահարաբերությունները սահմանելու և դրանք կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Որոշման ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և իրավահարաբերությունների կանոնակարգման համար:

Արտադրողներին հնարավորություն է ընձեռվում սեփական միջոցներով ստեղծված ապրանքը պետական փորձարկման ներկայացնելու համար՝ համապատասխան քանակ ապահովելու նպատակով օգտվել դրանք պետական միջոցներով պատրաստելու հնարավորությունից։

Սահմանվում են նաև իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները, նրանց կողմից պատասխանելու և այլ գործընթացների իրականացման հստակ ժամկետները։

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության բարձացում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան