Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին. Իսպանիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։  

«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Իսպանիայի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, Արագածի գագաթին մարտի 11-ին ձնահյուսի տակ մնացած 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած, որի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- ասվել էր հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 51 փրկարարական ծառայող և «Արմենիան ՀԵլիքոփթերս» ընկերության երկու ուղղաթիռ։

 

Հայերեն English Español Français Русский

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում. Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարի հարցազրույցը