Քրեական ոստիկանների և այլ իրավապահների համագործակցությամբ ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվել և իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին է տեղափոխվել Նորք-Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին:

«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր:

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները` նույն օրը, ժամը 13.55-ին, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրամիջոց տեղափոխելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում, բնակության վայրի մոտ, իրավապահները ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 45-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2,36 գրամ զանգվածով փաթեթ, «Մեթադոն» տեսակի 25 դեղահաբ և բյուրեղանման հետքերով ապակյա երկու գլանակ:

Երկուսն էլ ձերբակալվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում. հայտնաբերվել է 21,3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա հինգ գլանակ և լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում