Պարեկները մարտի 3-ից 10-ը Երևանում հայտնաբերել են 4 479, մարզերում՝ 14 124 խախտում

2 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում մարտի 3-ից 10-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 479 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ 

«Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 660, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 260, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57 և 1610 այլ իրավախախտումներ։ 152 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 321-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 98-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 124-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 68 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14 124 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 312 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 209, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 728 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 101, չամրակապված վարելու՝ 3136, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 414, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 552, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50, արագության գերազանցման՝ 1959 և 4128 այլ իրավախախտումներ։ 413 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1567-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 520-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 150-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 54 անձ։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին