Հայաստան

Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի. ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի. ՆԳՆ

Մարտի 8-ի առավոտյան տեղի ունեցած 4.6 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են 45 հետցնցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ տեղական ժամանակով 09:26-ին, ՀՀ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք գրանցված 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում՝ 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժից հետո արձանագրվել է 45 հետցնցում։ Ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,-գրել է նա։

Նրա խոսքով՝ հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր են թույլ և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում