Կնոջը ծեծի ենթարկած և հրկիզած ամուսինը կալանավորվել է. ՔԿ-ից մանրամասներ են հայտնում
1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի գյուղերից մեկում 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասներ ներկայացնելով դեպքի վերաբերյալ:
«2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է վերջինիս վրա և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: