Իրավունք

ՀՀ-ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի մարտի 6-ին բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝  «անտառային» նպատակային նշանակությամբ, 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6640 քմ մակերեսով հողամասը:  

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Ա.Մ.-ի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: Մասնավորապես՝ պահանջվել էր որպես հետևանք անվավեր ճանաչել հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված անշարժ գույքի նկատմամբ կատարված՝ Ա.Մ.-ի իրավունքի պետական գրանցումը:       

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում