Հայաստան

Բուսական և կենդանական աշխարհին անցած տարի պատճառված վնասը կազմել է ավելի քան 1 մլրդ 136 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Բուսական և կենդանական աշխարհին անցած տարի պատճառված վնասը կազմել է ավելի քան 1 մլրդ 136 մլն դրամ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կենսաբազմազանության ոլորտում անցած տարի իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 916 իրավախախտում, որի արդյունքում նշանակվել է 29 միլիոն 910 հազար դրամի չափով տուգանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։ 

Նրա խոսքով՝ բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1 միլիարդ 136 միլիոն 214 հազար դրամի չափով։

Հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հատված ծառերի քանակը կազմել է 13 հազար 13, իսկ ապօրինի որսի դեպքերը՝12։

Վերահսկողական տարբեր միջոցառումների ընթացքում տեսչական մարմնի կողմից առգրավումների թվում մեծ թիվ են կազմել մասնավորապես ձկնորսական ցանցերը՝ թվով 993 և խեցգետնաորսիչները՝ 2589։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում