ՄԱԿ-ը 110 միլիոն դոլար է հատկացրել 10 երկրների օգնության համար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը 110 մլն դոլար է հատկացրել 10 երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Չադի և Սուդանի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը։

Ըստ կազմակերպության՝ նշված երկրները բախվում են ճգնաժամային իրավիճակների և չնայած իր կոչերին, միջազգային հանրությունից բավարար ֆինանսավորում չստանալու վտանգի տակ են հայտնվել:

«Համաշխարհային մարդասիրական ֆինանսավորման կտրուկ կրճատմամբ պայմանավորված՝ ՄԱԿ-ը 110 միլիոն դոլար է հատկացրել Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից՝ ավելացնելու աշխարհի 10 ամենաթերի ֆինանսավորվող և մոռացված երկրներում, որոնք գտնվում են Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում», - նշել է կազմակերպությունը՝ հիշեցնելով, որ աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ շտապ հումանիտար աջակցության կարիք ունի, սակայն այդ ֆինանսավորումն ամեն տարի նվազում է և չի բացառվում, որ այս տարի կհասնի ռեկորդային նվազագույնի:

Միջոցների մեկ երրորդը կուղղվի Սուդանին, որը, ինչպես նշվում է, բախվել է բռնության, տեղահանության ու սովի և հարևան Չադին, որտեղից շատ փախստականներ կան: 

Ֆինանսական այդ միջոցները կուղղվեն նաև մարդասիրական կարիքներին Աֆղանստանում, Վենեսուելայում, Հոնդուրասում, Զամբիայում, Մավրիտանիայում, Նիգերում, Սոմալիում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաև կլիմայական աղետներից տուժած մարդկանց աջակցության ծրագրերին։

Հայերեն Русский

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ