ՉԼ. «Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթեց «Ֆեյենորդ»-ին

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ֆեյենորդ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռոտերդամում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հանդիպման նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել «Ֆեյենորդ»-ը, որը մի շարք լավ հնարավորություններ ուներ բացելու հանդիպման հաշիվը: «Ինտեր»-ը, որը շեշտը դրել էր հակագրոհների վրա, կարողացավ օգտագործել իր պահը 38-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը: 

Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, միլանյան ակումբի երկրորդ գնդակը խփեց Մարտինեսը:

«Ֆեյենորդ»-«Ինտեր»`0:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները