ՉԼ. «Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթեց «Ֆեյենորդ»-ին
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ֆեյենորդ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռոտերդամում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հանդիպման նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել «Ֆեյենորդ»-ը, որը մի շարք լավ հնարավորություններ ուներ բացելու հանդիպման հաշիվը: «Ինտեր»-ը, որը շեշտը դրել էր հակագրոհների վրա, կարողացավ օգտագործել իր պահը 38-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը:
Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, միլանյան ակումբի երկրորդ գնդակը խփեց Մարտինեսը:
«Ֆեյենորդ»-«Ինտեր»`0:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին:
Կարդացեք հոդվածը` Русский