Քաղաքականություն

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլերին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլերին

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերին պաշտոնը ստանձնելու առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Ավստրիայի ժողովրդի  բարօրության։

Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Ավստրիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին ու իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային համագործակցության ասպարեզում մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:

Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ժողովրդավարական համընդհանուր արժեք­ների վրա: Բարձր ենք գնահատում Ավստրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշ­խանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործըն­կերության հետագա խորացմանը: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթա­կան կապերն առավել կաշխուժանան ու կհագենան նոր բովանդակությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագայի։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մոտ ապագայում Ձեզ հետ հանդիպելու և արդյունավետ քննարկում ունենալու ակնկալիքով»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում