Պատահարներ

Այգավան գյուղի բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են

1 րոպեի ընթերցում

Այգավան գյուղի բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են

Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում մարտի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 

Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)․ կա երկու տուժած։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում