ԱԳ նախարարի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողներին, ովքեր այցով գտնվում էին Հայաստանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին:
Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի շարք հարցերի: