Երևան

Երևանի նոր հատակագիծն անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացումը

1 րոպեի ընթերցում

Երևանի նոր հատակագիծն անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացումը

Երևան քաղաքի նոր հատակագծի հաստատումը խիստ պահանջներ է առաջադրել, այն անհնար է դարձրել  հանրային տարածքներում  ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում  ասաց Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը: 

Նրա խոսքով՝ 2019-2024 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել են համայնքային հողամասերում 945, իսկ սեփական հողամասերում 3313 ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներ, որի արդյունքում համայնքային բյուջե է վճարվել մոտ 9 միլիարդ 109 միլիոն դրամ:

«Հարկ եմ համարում նշել, որ 2014 թվականին կայացված որոշումների քանակը կազմում է հիշյալ ժամանակահատվածում կայացված որոշումների ընդհանուր թվի  10 տոկոսը:Վարչության կողմից վարվող վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին նկատվել է օրինականացման որոշումների քանակի նվազում, որի համար առկա է հետևյալ հանգամանքը՝ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հաստատումը, որը խիստ պահանջներ է առաջադրել, անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ շինությունների օրինականացման պրոցեսը»,-հավելեց  Բարսեղյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում