Երևան

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ են կատարվում

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ են կատարվում

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում փոխարինվում են 3 շարժասանդուղքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ մանրամասնելով, որ շարժասանդուղքներից մեկն արդեն շահագործման է հանձնվել, մյուս երկուսի աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի 30-ը:

Շարժասանդուղքների փոխարինման արժեքի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Գործարանային» կայարանի 3 շարժասանդուղքի փոխարինումը մոտ 220 միլիոն դրամ է արժեցել, իսկ «Սասունցի Դավիթ» կայարանինը՝ 115 մլն դրամ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում