Սպորտ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցել է Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցել է Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցություննէ հայտնել Օլիմպիական խաղերի եռակի հաղթող, լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցավակցական խոսքում մասնավորապեա ասված է. «Նա ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից մեկն էր, այլև բացառիկ մարզիկ, որի նվիրումն ու վարպետությունը անմոռանալի հետք թողեցին ըմբշամարտի պատմության մեջ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անունից մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ամբողջ ըմբշամարտի ընտանիքին։ Նրա անունը հավերժ կմնա մեր սպորտի պատմության մեջ` ոգեշնչելով ապագա սերունդներին։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»:

Բուվայսար Սայտիևը Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի վեցակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն էր: Նա 49 տարեկան էր: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում