Չինաստան

Չինաստանում մահապատժի են ենթարկել մի կնոջ, որը 17 երեխայի է առևանգել և վաճառել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում մահապատժի են ենթարկել մի կնոջ, որը 17 երեխայի է առևանգել և վաճառել

Չինաստանի Գույանգ քաղաքի միջին ատյանի ընդհանուր իրավասության ժողովրդական դատարանը կարգադրել է ի կատար ածել Յու Հուայինի նկատմամբ մահապատժի դատավճիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Յու Հուայինը մահապատժի է դատապարտվել 17 երեխայի առևանգման և վաճառքի համար։ 

Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության տվյալներով՝ պատիժն ի կատար են ածել երկրի Գերագույն դատարանի հավանությամբ։ 

Ինչպես հաստատել են դատարանում, Յու Հուայինը երեխաներին վաճառել է հանուն փողի։ Նա ուներ հանցակից, որը մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում