Ռազմական

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը վերահաստատել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը վերահաստատել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ 

Ըստ աղբյուրի՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում