Միրզոյանը և Կալասը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև քաղաքական երկխոսության օրակարգային հարցեր
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերի։