Ադրբեջանը չեղարկել է «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ չեղարկվել է Ադրբեջանում «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հաջիզադեն այդ մասին ասել է Trend-ի հետ զրույցում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է նաև Ադրբեջանում Sputnik և BBC գործակալությունների գրասենյակների փակման մասին։ 

Sputnik-ն ու BBC-ն այսուհետ կարող են Ադրբեջանում հավատարմագրել միայն մեկ թղթակից։ 

Հայերեն