Երևան

«Վեոլիա ջուր»-ը 5 մլրդ դրամի ներդրում կանի Երևանում խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար

1 րոպեի ընթերցում

«Վեոլիա ջուր»-ը 5 մլրդ դրամի ներդրում կանի Երևանում խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար

Երևանի խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման նպատակով «Վեոլիա ջուր» ընկերությունը նախատեսում է շուրջ 5 մլրդ դրամի ներդրում կատարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ծրագրի շրջանակում արդիականացվելու են այն թաղամասերի ենթակառուցվածքները, որտեղ կան ջրի կորուստներ և անհրաժեշտություն կա համակարգի թարմացման։ Աշխատանքները հիմնականում կիրականացվեն Նուբարաշեն, Կոնդ, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում։

Քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ շինթույլտվությունները, որից հետո «Վեոլիա ջուրը» կարճ ժամկետում կմեկնարկի աշխատանքները։

«Ընդհանուր փաթեթը կազմում է 5 մլրդ դրամ, որը նախատեսված է բացառապես խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար»,-նշեց փոխքաղաքապետ Հովհաննիսյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում