ԵԱՍՄ հիմնարկը պետք է համալրվի տարբեր տրամաչափի բազմաֆունկցիոնալ մեքենաներով․ Կամո Արեյան
1 րոպեի ընթերցում

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը լրջագույն վերակառուցման կարիք ունի՝ ձնամաքրման աշխատանքները լիարժեք իրականացնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Հիմնարկի շարժակազմը բազմաֆունկցիոնալ տեխնիկայի տեսանկյունից բավարար չէ նման իրավիճակներում արդյունավետ գործելու համար։ Մենք պետք է հիմնարկը համալրենք տարբեր տրամաչափի բազմաֆունկցիոնալ մեքենաներով, որպեսզի կարողանանք տարբեր ռելիեֆային հարթություններում գտնվող և տարբեր թողունակություն ունեցող փողոցները մաքրել»,- նշեց Արեյանը։