Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին ծննդյան 90-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին ծննդյան 90-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես նշվում է․

«Սիրելի՛ տիկին Շլեպչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով։

Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ: Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարի պատվավոր կոչումը։ 

Շուրջ կես դար Դուք անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին՝ դառնալով մի ողջ դարաշրջանի խորհրդանիշը, կրթելով և դաստիարակելով երիտասարդ հաղորդավարների նոր սերունդ։

Դուք հեղինակել և վարել եք հաղորդաշարեր, որոնք, իրավամբ, նպաստել են Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը, հասարակական կարծիքի ձևավորմանը։

Ձեր նվիրվածությունը հարազատ հեռուստաընկերությանն օրինակելի է դարձել հեռուստահաղորդավարների հաջորդ սերունդների համար, որոնց հետ Դուք շարունակում եք կիսվել Ձեր մասնագիտական հմտություններով և հեռուստատեսության ու հաղորդավարական արվեստի գաղտնիքներով։

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և անսպառ եռանդ»: 

 

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում