Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու բանաձևի մասին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանին կներկայացնի Ուկրաինայի հակամարտությունը լուծելու «պատմական բանաձևը»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է հակամարտությունը դադարեցնելուն։ «Երկուշաբթի օրը ԱՄՆ-ն պատմական բանաձև կառաջարկի ՄԱԿ-ին, որին պետք է աջակցեն ՄԱԿ-ի բոլոր անդամները»,- նշել է Ռուբիոն:

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարությունը նաև ընդգծում է, որ բանաձևը համապատասխանում է Թրամփի այն տեսակետին, որ ՄԱԿ-ը պետք է վերադառնա Կանոնադրության մեջ ամրագրված իր հիմնարար նպատակին՝ պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը։

«Մենք հաստատապես հավատում ենք, որ այժմ ժամանակն է պարտավորվելու վերջ տալ պատերազմին, սա մեզ համար հնարավորություն է ստեղծում իրական խաղաղության հաստատման համար», - ընդգծված է հայտարարության մեջ։

Հայերեն English Русский

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ