Ուկրաինան և ԱՄՆ-ն մոտ ապագայում կստորագրեն օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր. Մայք Ուոլց

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է ստորագրել ռազմավարական համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, որը վերաբերում է Ուկրաինայի օգտակար հանածոներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, ով ելույթ է ունեցել Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում։

«Տեսեք, էությունն այն է, որ նախագահ Զելենսկին կստորագրի այս գործարքը, և դուք դա կտեսնեք մոտ ապագայում, և դա լավ է Ուկրաինայի համար», – ընդգծել է ԱՄՆ առաջնորդի խորհրդականը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը հեռախոսազրույց է ունեցել Մայք Ուոլցի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղիները։

«Մենք կարծիքներ ենք փոխանակել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև դիրքորոշումների մերձեցման շուրջ։ Նշել ենք երկկողմ համագործակցության պահպանման և Ուկրաինա-ԱՄՆ հարաբերությունների բարձր մակարդակի կարևորությունը», – հայտարարել է Երմակը՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան աջակցության համար։

Ամերիկյան Axios պարբերականը հայտնում է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն ամբողջ գիշեր բանակցություններ են վարել օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ։

Նշվում է, որ իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ որոշումը պետք է կայացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ անվանելով սա «վճռորոշ պահ Ուկրաինայի համար»։

Այնուամենայնիվ, ԱՄՆ ներկայիս առաջարկի ստույգ պայմանները դեռևս հայտնի չեն։

Հայերեն English

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում