Չինաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Չինացի վիրուսաբանները հայտնաբերել են չղջիկների նոր կորոնավիրուս, որը կարող է մարդկանց վարակել այն նույն ճանապարհով, ինչ COVID-19-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ South China Morning Post թերթը հաղորդել է, որ այդ վիրուսը HKU5 կորոնավիրուսի նոր գիծն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ճապոնական մեծաչղջիկի մոտ Հոնկոնգում: 

Հրատարակությունը նշում է, որ հետազոտությունը կատարվել է Գուանչժոուի լաբորատորիայում՝ Գուանչժոուում Չինաստանի գիտությունների ակադեմիայի բաժանմունքի, ինչպես նաև Ուհանի համալսարանի և Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասնագետների հետ համատեղ։ Աշխատանքը ղեկավարել է չինացի հայտնի վիրուսաբան Շի Չժենլին։

«Մենք հայտնում ենք HKU5-CoV-ի առանձին գծի (2-րդ գծի) հայտնաբերման և առանձնացման մասին, որը կարող է օգտագործել ոչ միայն չղջիկի ACE2-ը (խմբ.՝ մեմբրանային սպիտակուցը), այլև մարդու ACE2-ը և կաթնասունների ACE2-ի զանազան օրթոլոգներ (խմբ.՝ գեներ, որոնք հայտնաբերվել են ընդհանուր ծագմամբ տարբեր տեսակների մոտ)», - մեջբերում է հրատարակությունը վիրուսաբանների հայտարարությունից։

Հետազոտողները պարզել են, որ չղջիկների նմուշներից անջատված վիրուսը կարող է ախտահարել մարդու բջիջները։ 

«Չղջիկների մերբեկովիրուսները ներկայացնում են մարդկանց մեջ տարածվելու մեծ վտանգ ուղղակի փոխանցման կամ միջանկյալ կրողների միջոցով», - զգուշացնում են նրանք:

Շի Չժենլիի թիմը նշում է, որ նոր վիրուսը, որն ստացել է HKU5-CoV-2 անվանումը, «կարող է ունենալ ավելի լայն շրջանակի կրողներ և միջտեսակային վարակման ավելի մեծ ներուժ»: Այդուհանդերձ, վիրուսաբաններն ասում են, որ առայժմ խուճապի մատնվելու պատճառներ չկան, քանի որ «մարդկային պոպուլյացիաներում HKU5-CoV-2-ի հայտնվելու վտանգը հարկ չկա չափազանցնել»։ Սակայն չինացի մասնագետները վստահ են, որ պահանջվում է «ավելի մանրակրկիտ հետազոտություն»:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար