Երևան

Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

1 րոպեի ընթերցում

Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 20-ին ժամը 21:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1970 թ․), «Mercedes-Benz», «Honda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «KamAZ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և բախվել վթարի ենթարկված ավտոմեքենաներին։ 

Վթարի հետևանքով վնասվել է ճամփեզրի հենասյունը և գազատար խողովակը, որից առկա է եղել թույլ արտահոսք։

Փրկարարները Հ․ Գ․-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում