Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն անցանելի են. քաղաքապետարան
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն անցանելի են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանն՝ ընդգծելով, որ ամբողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:
«Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 20-ին Երևանում սկսված առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։
Կարդացեք հոդվածը` Русский