ՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների հնարավոր ազդեցությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների հնարավոր ազդեցությունները և այլընտրանքային մեխանիզմները: 

ՀՀ վարչապետի խոսքով՝ այս տարի արձանագրվել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին:

«Սա մեզ համար ուրախալի փաստ է, որովհետև այս իրավիճակը մենք նկարագրել ենք որպես ցանկալի դեռևս 2018-2019 թվականներին: Իհարկե, պատճառները պետք է հասկանանք, որովհետև ենթադրում եմ նաև, որ օնլայն առևտրի շուկայի զարգացումը, այդ թվում՝ մի շարք օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայությունը մեր շուկայում շոշափելի ազդեցություն ունեցել է: Բայց հիմա ինձ համար նաև ակնհայտ է, որ նույն կենսաթոշակների հետվճարի համակարգը նույնպես ինչ-որ ազդեցություն ունեցել է: Վերադառնալով կենսաթոշակների, ընտանեկան և անապահովության նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի համակարգին՝ գալիս ենք այն եզրակացության, որ հնարավոր է այն լավ գործիք է ամենատարբեր առիթներով և ձևերով քննարկելու ու լուծումներ գտնելու համար»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօրվա քննարկման նպատակն է՝ հասկանալ, թե ինչքանով է իրատեսական, արդյունավետ և ինչ գործիքներով կարելի է անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի գործիքը կիրառել ավելի ընդլայնված ձևով և շահառուների ինչ շրջանակի:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել անկանխիկ գործառնությունների ներկա մակարդակին, կառուցվածքին, հետվերադարձի մեխանիզմներին, սկզբունքներին և հիմնական նպատակներին, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր ուղիներին: 

Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ, այդ թվում՝ հետվճարի համակարգը շահառուների նոր խմբի շրջանակում պիլոտային կերպով իրականացնելու վերաբերյալ:  

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվա քննարկման արդյունքներով ներկայացնել անկանխիկ գործառնությունների խթանման և հետվճարի մեխանիզմի կիրառման համապատասխան նախագիծ:  

Հայերեն English Français Русский

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով