Կառավարությունը 1.6 միլիարդ դրամ ուղղեց դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճների կառուցմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հաստատեց 1 միլիարդ 593 միլիոն 349 հազար դրամի վերաբաշխում, որը կուղղվի կրթական և մարզական հաստատությունների շինարարական և նախագծանախահաշվային աշխատանքների ֆինանսավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության նիստում նշեց, որ գումարը կծախսվի դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճների, մարզադպրոցների և մարզադաշտերի կառուցման և վերակառուցման վրա, ինչպես նաև մի շարք նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։

«Այս նախագծի հիմնական նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ուղղությամբ։ Մասնավորապես, պետք է նշեմ, որ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարությունն ավարտված է և ավարտական փուլում գտնվող մի շարք օբյեկտներ ունենք։ Խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցի մարզադահլիճների, 6 դպրոցի կառուցման, 6 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման, 1 մարզադպրոցի կառուցման և մեկ մարզադաշտի կառուցման մասին է, որտեղ անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորումներ հատկացնել, ինչպես նաև 13 օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքներն են»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն կառույցները, որոնց կառավարությունը կֆինանսավորի։

 

Հայերեն فارسی

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին