Սոցիալական հարցեր

Քրեակատարողական ծառայության պետն ու ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչը շրջայց են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

2 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայության պետն ու ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչը շրջայց են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

Հայաստանի քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանն աշխատանքային այցով եղել են ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։ 

Այցի հիմնական նպատակն Էր ուսումնասիրել հիմնարկների այն տարածքները, որտեղ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օրինակով ԵԽ-ի աջակցությամբ ստեղծվելու են ուսումնաարտադրական կենտրոններ։ Ծովինար Թադևոսյանը և Դիանա Ղազարյանը տեղում դիտարկել են հնարավոր տարբերակները և լուծումները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջայց է կատարվել նաև հիմնարկների այն տարածքներում, որտեղ վարձատրվող աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից իրականացվել են և դեռ ընթանում են շինվերանորոգման աշխատանքներ, այն է՝ կարանտինային մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցության սենյակներում, պատժախցերում և բնակելի գոտիների այլ տարածքներում։ Ուսումնասիրվել են նաև վերանորոգման ենթակա հատվածները։   

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերոնշյալ աշխատանքներն իրականացնում են նաև այն ազատազրկված անձինք, որոնք մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Շինարարական հմտություններ» դասընթացին։ Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված այս կրթական ծրագրի շնորհիվ դատապարտյալները, ձեռք բերելով նոր հմտություններ, ստացել  են դրանք գործնականում կիրառելու և վարձատրվելու հնարավորություն։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում