Եվրոպա

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են  Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցների 16-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Մշտական ​​ներկայացուցիչների որոշումը վերջնական չէ: Նրանց կողմից հավանության արժանացած փաթեթը պետք է ուղարկվի Եվրամիության երկրների ղեկավարների կողմից հաստատման։

«Պատժամիջոցներն ուղղված են ևս 13 բանկի և, այսպես կոչված, ստվերային նավատորմի ևս 73 լցանավի դեմ», - հաղորդում է Financial Times-ը։

Բացի այդ, հրատարակության զրուցակիցների տվյալների համաձայն, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է «փուլային» արգելք ԵՄ-ի երկրների համար ռուսական ալյումինից պատրաստված արտադրանքի որոշակի տեսակների գնման վրա։

Միևնույն ժամանակ, ըստ այլ ԶԼՄ-ների տվյալների, արգելքը կվերաբերի Ռուսաստանից առաջնային ալյումինի, այլ ոչ թե այդ մետաղից պատրաստված արտադրանքի առանձին տեսակների գնմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում