Միացյալ Նահանգներ

ՌԴ նախագահի օգնականը պարզաբանել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների օրակարգը

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի օգնականը պարզաբանել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների օրակարգը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումներում խոսքը գնում է Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համաձայնության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ներկայում հարցն այն է, որպեսզի պայմանավորվենք, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով»,- ասել է նա։

Ուշակովի խոսքով՝ Մոսկվան ամերիկյան կողմի հետ հանդիպումը համաձայնեցրել է հեռախոսով։ 

Նրա տեղեկատվությամբ՝ երկկողմ բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի օրը։ Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է, որ հանդիպումից առաջ ռուսական պատվիրակությունը գործնական է տրամադրված, միաժամանակ՝ ԱՄՆ-ն դեռ չի նշանակել Ուկրաինայի հարցով իր բանակցողին։

Ռուսական կողմը բանակցություններում կներկայացնեն նախագահի օգնականը, Արտաքին գործերի նախարարը, իսկ տնտեսական հարցերով՝ նաև Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավարը Կիրիլ Դմիտրևը։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում