Հաշմանդամություն ունեցող, տեղահանված և սահմանամերձ բնակավայրերի կանանց ներառման խնդիրները Հայաստանում մասնագետների ուշադրության ներքո են

3 րոպեի ընթերցում

«Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից փետրվարի 15-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կազմակերպվել էր՝ «Հայաստանում հաշմանդամություն ունեցող և տեղահանված կանանց ներգրավման, շահերի պաշտպանության խթանում խաղաղության և անվտանգության քննարկումներում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը պանելային քննարկման ձևաչափով` անդրադառնալով նաև հաշմանդամություն ունեցող, տեղահանված և սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց կարիքներին` խաղաղության և անվտանգության համատեքստում:

Կարևորելով ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի առանձնահատկությունն ու առաջնահերթությունը Հայաստանում` «Ներառում Հայաստան» ՀԿ-ն հանձնառել էր իրականացնել իրազեկման, ջատագովության գործընթացներ՝ շեշտը դնելով խաղաղության և անվտանգության քննարկումների և որոշումների կայացման մեջ հաշմանդամություն ունեցող, տեղահանված և սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց ներառման գործին: 

Հիմք ընդունելով կառավարության, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմիննների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսությունը և կայուն համագործակցությունը, կազմակերպության կողմից միջոցառմանը հրավիրված էին և մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր պետական և հասարակական կազմակերպություններից։

Միջոցառումը հատկապես կարևոր էր Հայաստանում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի շրջանակում Գործողությունների ազգային ծրագրի իրականացման համար քննարկումնների, իրականացված ծրագերի վերաբերյալ փորձի փոխանակման, առավելությունների և բացթողումների ներկայացման համար։ Առանձնահատուկ կարևոր էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցության և սեփական համայնքներում իրականացված և իրականացվող ծրագրերի ներկայացման հանգամանքը, որը հնարավորություն տվեց մասնակիցներին քննարկելու հնարավոր երկխոսությունների ծավալման, աջակցության և համագործակցության մեխանիզմների իրականացման, համայնքերի խնդիրներին առավել գործնական մոտեցման դրսևորման համար։  

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս