Միացյալ Նահանգներ

Մենք ձգտում ենք հասնել երկարատև խաղաղության, այլ ոչ թե մի քանի տարի անց Եվրոպայում նոր հակամարտության․ ԱՄՆ փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

Մենք ձգտում ենք հասնել երկարատև խաղաղության, այլ ոչ թե մի քանի տարի անց Եվրոպայում նոր հակամարտության․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակը ոչ միայն պատերազմը դադարեցնելն է, այլև Եվրոպայում երկարատև խաղաղություն հաստատելը։

«Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, մենք ուզում ենք, որ սպանությունները դադարեն, մենք ձգտում ենք հասնել երկարատև խաղաղության, այլ ոչ թե մի քանի տարի անց Եվրոպայում նոր հակամարտության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վենսը, որի խոսքերը փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա» կայքէջը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան շարունակում են ինտենսիվ երկխոսությունը՝ այդ նպատակը կյանքի կոչելու համար։ 

«Մենք մի շարք լավ քննարկումներ ենք ունեցել այն մասին, թե ինչպես դրան հասնել միասին, և այդ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին, շաբաթներին և ամիսներին»,- հավելել է նա։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում