Միացյալ Նահանգներ

Պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան ու ԱՄՆ-ն համաձայնագիր ստորագրեն ուկրաինական օգտակար հանածոների մասին․ ամերիկացի սենատոր

1 րոպեի ընթերցում

Պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան ու ԱՄՆ-ն համաձայնագիր ստորագրեն ուկրաինական օգտակար հանածոների մասին․ ամերիկացի սենատոր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե Կիևը Վաշինգտոնի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ:

«Պետք է լինեն այնպիսի երաշխիքներ, որոնց դեպքում Պուտինը այլևս երբեք չի հարձակվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Գրեմը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին եղավ Աֆղանստանում:

Սենատորը կոչ է արել նաև շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ այդ թվում զենքի մատակարարմամբ:

«Այս պատերազմը կավարտվի, եթե մենք համաձայնագիր ստորագրենք ուկրաինական օգտակար հանածոների մասին»,- հավելել է Գրեմը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում