ՀՀ դեսպանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են Կիպրոսում ՀՀ դեսպանությունը։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին հայ-կիպրական երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահելու մեջ իր ներդրման համար, որի արդյունքում երկու երկրներում վերջապես մեկնարկում է վաղուց սպասված դիվանագիտական ներկայացուցչությունների բացման գործընթացը։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Ինչպես նաև տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման և ներկայումս ընթացող գործընթացի մասին։

Կիպրոսի ԱԳ նախարարը ողջունել է վերջին տարիներին Հայաստանի գրանցած նկատելի ժողովրդավարական առաջընթացը և ողջունել է ԵՄ-ին անդամակցության որոշման մեկնարկը՝ հայտնելով Կիպրոսի լիակատար աջակցությունը, այդ թվում և Հայաստանի ջանքերին` ուղղված տարածաշրջանային կայուն խաղաղության հաստատմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և երկուստեք շնորհակալություն են հայտնել միմյանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում գնահատելի աջակցության համար։ Քննարկվել է առաջիկայում Կիպրոսի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցելելու հնարավորությունը։

 

Հայերեն English Français Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը