Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները քննարկել են կայուն խաղաղության հասնելու քայլերը

2 րոպեի ընթերցում

Մյունխենում կայացել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ հանդիպման գլխավոր թեման եղել է կայուն խաղաղության հասնելու համար աշխատանքների համակարգումը։

«Պուտինը երբեք կանոններով չի խաղում։ Մի՛ խաբնվեք։ Ռուսները հարգում են միայն ուժը և արհամարհում են նրանց, ովքեր չեն կիրառում այն։ Ռուսաստանը կանգ է առնում ոչ թե այն ժամանակ, երբ խոստանում է, այլ երբ ստիպված է դա անել»,- հայտարարել է Երմակը։ 

Երմակը նաև հատուկ նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային պետք է շարունակվի: 

«Ուկրաինային օգնելն այժմ շատ ավելի էժան է, քան հետագայում ավելի ուժեղ Ռուսաստանին դիմակայելը»,-հայտարարել է նա: 

Անդրեյ Երմակը և Քիթ Քելլոգը, ինչպես հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից, քննարկել են նաև նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստումը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի այցն Ուկրաինա: 

Մյունխենում փետրվարի 14-16-ը անցկացվում է անվտանգության համաժողով։ Ի թիվս այլոց, դրան մասնակցում են Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Մասնավորապես, սպասվում է, որ Մյունխենում կկայանա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

 

Հայերեն English Русский

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում