Չինաստան

Թայվանի առևտրի կենտրոններից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 26 մարդ

1 րոպեի ընթերցում

Թայվանի առևտրի կենտրոններից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 26 մարդ

Թայվանի կենտրոնական Թայչունգ քաղաքի առևտրի կենտրոնում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 26-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Rauters գործակալությունը՝ ավելացնելով, որ զոհերից 2-ը և վիրավորներից 5-ը զբոսաշրջիկներ են Մակաոյից:

«Պայթյունը տեղի է ունեցել շենքի 12-րդ հարկում գտնվող սննդի կետում, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում, վնասվել է 9-րդ հարկից վերև ընկած հատվածը», - ասվում է Թայվանի Ազգային հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ։

Շինարարական աշխատանքների պատճառով սննդի կետը չէր գործում։

Թայչունգի քաղաքապետ Լու Շիով-յենը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները համակարգելու նպատակով քաղաքում ստեղծվել է արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն՝ տարբեր գերատեսչությունների անձնակազմով, այդ թվում՝ Հրշեջ բյուրոյի և Ոստիկանության վարչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում