2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ծրագրի բովանդակությունը եղել է նույն «Լավրովի պլանը»՝ դետալային որոշակի փոփոխություններով․ Արման Եղոյան

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված ծրագիրը բովանդակային առումով եղել է բոլորին հայտնի «Լավրովի պլանը»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2019 թվականին ներկայացված այդ ծրագիրը նույն «Լավրովի պլանն» է եղել՝ միայն որոշակի դետալային փոփոխություններով։

«Բովանդակության առումով դա նույն մեզ հայտնի «Լավրովի պլանն» է։ «Լավրովի պլանի» մեջ, այո, կարող էր մի դետալ ավելանալ, մի դետալ դուրս գալ, բայց Լավրովի պլանը հետևյալն է․ հարցը ունենում է փուլային լուծում, որից առաջին փուլում զիջվում են 5 շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները՝ ներառյալ ԼՂ-ի կարգավիճակի հարցը, թողնվում են անորոշ ապագային։ Մնացածն արդեն դետալներ են»,- նշեց Արման Եղոյանը։   

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2019 թվականին ներկայացված փաստաթղթի վերաբերյալ փետրվարի 13-ին խորհրդարանում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները վարել են նախորդ իշխանությունները, ինքը դրա շուրջ որևէ բան չի բանակցել և դա եղել է նախորդ իշխանության թողած ժառանգությունը։ 

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին