Հայաստան

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ

Փետրվարի 5-ին Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից Մ․ Մանուկյանը, ինչպես նաև մարզի այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում ուսումնասիրվել են դեպի «Խաչաձոր» տեղամաս տանող ճանապարհների անցանելիությունը, առանձնացվել են առավել ռիսկային հրդեհավտանգ, ինչպես նաև Վեդի համայնքին և Խոսրովի անտառին սահմանակից բնակավայրերի տարածքները։

«Ակնադիտական ուսումնասիրություններից բացի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող անօդաչու թռչող սարքով իրականացվել է վերոնշյալ տարածքների ուսումնասիրություն և հետախուզություն։ Այնուհետև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ կատարվել է քարտեզագրում, ինչպես նաև պլանավորվել է 2025 թվականի ընթացքում կատարվելիք կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ծրագիրը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, բնակչության շրջանում մշտապես իրականացվելիք բացատրական աշխատանքներին՝ կրթական և խթանող ծրագրերի ձևաչափերով»,- նշված է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում