Եվրոպա

Ավինյանը ձեռք է բերել Մադրիդի՝ օդի որակի բարելավման լուծումները Երևանում կիրառելու պայմանավորվածություն

1 րոպեի ընթերցում

Ավինյանը ձեռք է բերել Մադրիդի՝ օդի որակի բարելավման լուծումները Երևանում կիրառելու պայմանավորվածություն

Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։ 

Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջող փորձը օդի որակի բարելավման ոլորտում, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել և կիրառել այդ արդյունավետ լուծումները։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում