ՀՀ ԱԺ նախագահը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության շուրջ բանակցություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կդիտարկի հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում Ռուսաստանի միջնորդական ջանքերն ընդունելը, որի մասին առաջարկել են ՌԴ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ։ 

«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել։ Սակայն անցյալի փորձը շատ վատ հիշողություն է թողել։ Վերջիվերջո, կան չլուծված, մինչ օրս պատասխան չստացած հարցեր. օրինակ՝ Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի շրջանակներում։ 

Ակնկալում ենք, որ առնվազն Ռուսաստանը պետք է գործողություն իրականացնի։ Սակայն մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք։ Փոխարենը, պատասխան հնչեց, որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ։ Այսինքն՝ ուղղակի պատճառաբանություն գտնվեց՝ խուսափելու այդ հարցից»,- ընդգծեց Սիմոնյանը։ 

Նա հավելեց, որ այս ամենից հետո Ռուսաստանի միջնորդական առաջարկը հայկական կողմը թերահավատությամբ կարող է ընդունել։

«Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, երբ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում էին և պետք է պաշտպանեին հայ ժողովրդին. հիմա ո՞ւր են ռուս խաղաղապահները, և որտե՞ղ է այն հայ ժողովուրդը, որը բնակվում էր Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Հայերեն English Français 中文

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ