Իրան

Թրամփը կարծում է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի

2 րոպեի ընթերցում

AFP via Getty Images

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ մենք գործարք կկնքենք Իրանի հարցով», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ կնախընտրեր այնպիսի գործարք կնքել, որը «նրանց (Իրանին) վնաս չի պատճառի»:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանի հակաօդային պաշտպանությունն զգալիորեն անգործունակ է, ինչը երկիրն ավելի խոցելի է դարձնում և պատրաստ՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջը:

«Կարծում եմ՝ նրանք նյարդայնանում են, կարծում եմ՝ նրանք վախեցած են», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Ավելի վաղ նախագահ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է վերականգնել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։ 

Իրան

Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին

Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Իրանի հետ գործը զինված դիմակայության հասցնել և կցանկանար Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր կնքել առճակատումից խուսափելու համար։

Իրան

Թրամփը Թեհրանի հետ գործարք կնքելու ցանկություն է հայտնել՝ Իրանը ոչնչացնելու մտադրության մասին լուրերն անվանելով չափազանցված

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում Իրանին դրդելու կապիտուլյացիայի՝ նրա հետ նոր գործարք կնքելու միջոցով, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: 

Իրան

Վաշինգտոնի հետ բանակցությունները կապիտուլյացիա կդառնան Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար

Հայերեն Русский

Շվեյցարական Ալպերում սառցադաշտ է փլուզվել՝ ավերելով Բլատեն գյուղը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվորապական միությունը և Էկոնոմիկայի նախարարությունը աջակցում են Հայաստանում կապիտալի շուկայի թողարկումներին

Երևանը նոր սերնդի երեք խաղահրապարակ կունենա. Կենտրոն վարչական շրջանն ու «Կերոն» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան

Դավիթ Սանասարյանն արդարացվել է. դատարանը հանցակազմ չի տեսել

Մոսկվան դեռ չի ստացել Կիևի պատասխանը հունիսի 2-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու առաջարկին

Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես ունիվերսալ բնույթ կրող ոճրագործություն. ՀՑԹԻ-ում մեկնարկեց միջազգային եռօրյա գիտաժողով

Բրիտանացի հայտնի աստղերը միացել են կառավարությանն ուղղված բաց նամակին՝ Գազային աջակցելու պահանջով

Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

Զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերը կավելանան, սպաները պետբյուջեի միջոցներով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան