Տնտեսություն

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր

2 րոպեի ընթերցում

2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն  2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք և նոր խմբերը (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնում են Պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ եկամուտների հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք՝

  • 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող,
  • 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ,
  • 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
  • hամարվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու,
  • 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն:

Միաժամանակ, 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաև հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքնուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք)։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում