Ռուսաստան

Ուկրաինան և ՌԴ-ն գիշերը հարվածել են միմյանց. ՌԴ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել

2 րոպեի ընթերցում

ТАСС
ТАСС

Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ են հասցրել մեկը մյուսի տարածքին։ Փետրվարի 11-ի առավոտյան ժամանակավորապես փակվել են ՌԴ Կազանի, Կիրովի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչը։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Կազանի, Կիրովի (Պոբեդիլովո), Սարատովի (Գագարին), Ուլյանովսկի (Բարատաևկա) օդանավակայաններում այսօր վաղ առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ժամանման և մեկնման հետ կապված», - ասվում է Telegram-ում տարածված հաղորդագրության մեջ։

Սարատովի նահանգապետը հայտարարել է, որ գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սարատովի նավթավերամշակման գործարանին, պատճառվել է վնաս։ Տեղի բնակիչները հաղորդել են պայթյունների և հրդեհի մասին։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի 5 շրջաններում գիշերը խոցել է ուկրաինական 40 ԱԹՍ, այդ թվում՝ 18-ը՝ Սարատովում։ Բացի այդ, ԱԹՍ-ներ են խոցվել Ռոստովի, Բրյանսկի, Բելգորոդի և Վոլգոգրադի մարզերում։ 

Իսկ ռուսական ուժերը, BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, գիշերը և առավոտյան թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին։ 

«Ուկրէներգո»-ն հայտարարել է էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մասին։ Հարվածներ են հասցվել Պոլտավայի մարզին. վնասված օբյեկտների մասին չի հաղորդվում։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն հայտարարել է, որ հարվածների թիրախում են եղել գազային ենթակառուցվածքի օբյեկտները, և որ նոր հարվածների վտանգն առավոտվա դրությամբ դեռ պահպանվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում