Եվրոպա

Կալասը բացառում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծումն առանց ԵՄ-ի մասնակցության

1 րոպեի ընթերցում

Կալասը բացառում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծումն առանց ԵՄ-ի մասնակցության

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ոչ մի համաձայնագիր չի կարող լինել առանց Եվրոպայի մասնակցության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային բարեգործություն չէ։ 

«Այս պատերազմը Եվրոպայում է, վերաբերում է Ուկրաինային, բայց նաև Եվրոպային, իսկ իրական խաղաղության հասնելու համար Եվրոպայի մասնակցությունն անհրաժեշտ է: Ես չեմ տեսնում որևէ համաձայնագիր առանց ԵՄ-ի մասնակցության», - ասել է նա։

Իսկ Ուկրաինային տրամադրված ԵՄ օգնությունը Կալասը համարում է ներդրում սեփական անվտանգության մեջ։

«Մեզ համար Ուկրաինային օգնելը չի ​​նշանակում բարեգործություն, մենք այդպիսով ներդրում ենք կատարում սեփական անվտանգության մեջ, որովհետև չենք ցանկանում, որ այս պատերազմն ավելի հեռու գնա, և մենք ուզում ենք կանգնեցնել այն», - նշել է քաղաքական գործիչը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ թե՛ ինքը, թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանային գործարք կնքել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում