Երևանում 26-ամյա երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

Ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 26-ամյա երիտասարդի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված մեկական փամփուշտով։
Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։